Օշական գյուղը տեղակայված է Աշտարակից 7կմ հեռավորության վրա` պատված լինելով խաղողի փարթամ վազերով և բերքառատ այգիներով, իր մեջ ներառելով Աշտարակի և Էջմիածնի միջև եղած ամբողջ տարածությունը: Այստեղ է գտնվում հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը, որը դարձել է համայն հայության սրբազան ուխտատեղին,ինչպես նաև հանդիսանում է քաջ հազարապետ Վահան Ամատունու երբեմնի ամրոցը: Ախոյանների բազում անողոք բզկտումներին ենթարկվելով, մոռանալով իրեն հասցված ծանր վերքերը` Մայր Օշականը կանգուն է մինչև օրս: Օշականը մի բուռ մնացած Հայկական աշխարհի գիտությանը,մշակույթին,արվեստին միշտ էլ օծել է իր շնորհալի, կիրթ ու քաջարի զավակներով:
Կայքը իրենից ներկայացնում է այս հնամյա հրաշք անկուռ ամրոցի պատմաճարտարապետական հուշարձանների ուղեցույց,որը հետապնդում է առաջնահերթ հետևյալ նպատակը.ներկայացնել ու ծանոթացնել օտար երկրներում ապրող պանդուխտ օշականցիներին իրենց երբեմնի հայրենիքին....

Ինչ է կատարվում աշխարհում

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ 100

 

Օշական.am - ի բոլոր իրավունքները պաշտպանված են օրենքով